DAvideo
alle Bilder sehen ;)
Designed by: Hinx3
OSWD 2004

Valid HTML 4.01!

SELECT * FROM DAFc WHERE DAFc="UCLzfvhpe603BcfwlInedOVw"

Parik Nazaryan - Elinar (Armenian song)

🎞️ · 25.06.2024 · 18:00:42 ··· Dienstag ⭐ 18 🎬 131 📺 AYGABER
🎬 · 25.06.2024 · 18:00:42 ··· Dienstag
😎 · 03.07.2024 · 15:40:29 ··· MiTTwoch
Աշուղ Շահենի «Էլինար» երգն է՝ Փառիկ Նազարյանի կատարմամբ:
Սա սիրավառ մոր գովքն է իր դստեր՝ Էլինարի մասին: Առավոտ կանուխ, այն պահին, երբ Աղոթրանը՝ արևելքը սկսում է լուսավորվել, նա լուսաբացին ձայն է տալիս իր գեղեցիկ աղջկան, ասելով, որ ռանչպարն արդեն արտ է գնացել, ոչխարի հոտը՝ սար, ուրեմն իրենց ոչխարն էլ պիտի հանել, միացնել գյուղի հոտին:
Հաջորդ տան մեջ մայրն Էլինարին հորդորում է մազերը հինել: Նա հրճվում է, որ դուստրն արդեն այնքան է մեծացել ու հասունացել, որ կուրծքն ընդգծվում է զգեստի տակից, և նրան ուղարկում է աղբյուրից ջուր բերելու:
Վերջին տան մեջ մայրն ասում է, որ երկնքում արդեն լուսաստղը միայնակ է շողում, այսինքն մոտ է արևածագի պահը, և կանչում է աղջկան վեր կենալու անկողնուց ու զգեստները հագնելու: Ապա սկսում է լուսաբացի մի աննման գեղեցիկ, բանաստեղծական նկարագրություն երգել. ցողը հալվում է վարդի թերթերին, սոխակն է պարտեզում գեղգեղում, իսկ հովիվը, իր անուշ երգով արդեն հոտը հավաքել, բարձրացել է սարեր: Եվ ահա, Էլինարը եկել, մարագ է մտել, որտեղից պիտի կուժը վերցնի, գնա աղբյուրը՝ ջրի:
Երգի խոսքերը՝

Գարուն է, սիրուն է,
Լուս բացվավ Աղոթրանէն,
Աղջի լաո՛, Էլինար,
Վեր կաց, ոչխարը հանենք,
Սուրուն քաշվավ, էլավ սար,
Արտը գնաց ռանչպար:

Իմ Էլինար, մազերդ հինե,
Դու անգին ես, քե մատաղ,
Լաո, քըզի մեռնի մարեն,
Ջուխտակ դդումներ կը հարեն,
Առ խորոտ գավ, գնա աղբուր,
Ջուր առ, արի բարձրիկ սարէն,
Մատաղ էղնի քըզի մարեն:
Ջուր առ, արի մարմար քարէն,
Մատաղ էղնի քըզի մարեն:

Լուսո աստղը էլավ,
Վեր կացի, դու հագի հալավ,
Շաղը վարդի վրեն հալավ,
Բլբուլի ձեն դուրալի, լավ,
Հովիվն անուշ երգեց, պրծավ,
Իմ Էլինար մարագն էկավ:
Վերու, գնա մարմար աղբուր,
Ջուր առ, արի բարձրիկ սարէն,
Մատաղ էղնի քըզի մարեն:
Ջուր առ, արի մարմար քարէն,
Մատաղ էղնի քըզի մարեն:

Ծանոթագրություններ____________________________________
Աղոթրան - արևելք
Սուրու - ոչխարի հոտ
Հալավ - հագուստ, զգեստ

· 25.06.2024 · 18:00:42 ··· Dienstag
U
U
L
L
T
* 1719331242
* 1719331242
X 131
Y 18
P

C 28535
B 7
V 77
* · 10.08.2022 · 00:00:00 ···
2 · 24.04.2023 · 08:34:06 ···
L · 02.07.2024 · 21:19:24 ···
C · 07.07.2024 · 21:19:29 ···
💘 🖱️
* · 01.01.1970 · 01:00:00 ···
* · 01.01.1970 · 01:00:00 ···

· 01.01.1970 · 01:00:00 ···
**##
🧠 📺

*** · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*2* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*L* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*C* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::

********