DAvideo
alle Bilder sehen ;)
Designed by: Hinx3
OSWD 2004

Valid HTML 4.01!

SELECT * FROM DAFc WHERE DAFc="UCLzfvhpe603BcfwlInedOVw"

Parik Nazaryan - Khio, khio (Armenian folk song)

🎞️ · 02.07.2024 · 16:15:02 ··· Dienstag ⭐ 13 🎬 39 📺 AYGABER
🎬 · 02.07.2024 · 16:15:02 ··· Dienstag
😎 · 03.07.2024 · 15:40:29 ··· MiTTwoch
Վանա սանդի երգ՝ Փառիկ Նազարյանի կատարմամբ:
Թվում է, թե երիտասարդ տղան իրենց տան առջև աշխատում է սանդով, հացահատիկ է ծեծում, մեկ էլ հանկարծ մոտակա մի տնից դուրս է գալիս ու դռան մոտ կանգնում իրենց հարևաններից մեկի աղջիկը, ում ինքը սիրահարված է: Տղան զմայլված նայում է աղջկա գեղիրան կերպարանքին: Նրա մեջքն այնքան բարակ է, որ կարելի է մեկ բռով բռնել՝ ինչպես դաշույնի կոթը: Ահա փոքր-ինչ ուժգին քամի է բարձրանում, որի զորությունից աղջիկը մի պահ տատանվում է տեղում և շուռումուռ գալով հարմար կեցվածք ընդունում քամու դեմ: Նրա այդ լռիկ պայքարի շարժումներին հետևելով տղան՝ վիզը ծուռ, շարունակում է հիացած նայել աղջկան՝ իր սիրուց շվարած: Ապա, կարծես, մի պահ սթափվում է և շարունակում սանդ ծեծել ու հետն էլ ձայնակցել՝ խիո խիո, խանե խանե:
Ապա, ինչպես երևում է, աղջիկը սկսել է անցնել-դառնալ տղայի տեսադաշտում, և վերջինիս թվում է, թե նա քայլում է մաքու նման նուրբ քայլերով և շորորում է, ինչպես ձկնիկը՝ լողալիս շարժում է իրանը: Եվ ափսոսանքով տղան մրմնջում է, թե բախտը չթողեց, որ ինքը պսակվեր իր գեղանի հարևանուհու հետ: Եվ սկսում է երազելով պատկերացնել, թե ինչպես հաշտ և սիրով կապրեին իրենք, եթե ամուսնանային. նա աղջկա ձեռքն ու ոտքը հինա կդներ (հավանաբար ուզում է ասել՝ կնոջը նուրբ կպահեր, չէր թողնի, որ դժվար աշխատանքից ձեռքն ու ոտքը չորանային ու դալկանային), նրա հետ նռան գինի կխմեր և սիրուց ու գինուց արբած՝ կքներ իր ջահել կնոջ ծոցում:
Եվ մինչ տղան այսպես երազում էր, մեկ էլ հանկարծ սթափվելով, նկատում է, որ աղջիկն աննկատ ինչ-որ տեղ է հեռացել: Շրջակայքի լռությունը միայն խախտում է սարից եկող աղբյուրի ջուրը, որ թափվում է մարմար քարից: Տղան նախ, ասես ինքն իրեն կշտամբում է անուշադրության համար, ապա, դարձյալ ինքն իր հետ խոսելով՝ խնդրում է առանց այն էլ դարդից տառապող սրտի վերքն իրար չտալ՝ ինքն իրեն մեղադրելով: Առանց այն էլ՝ ինքն այժմ տառապում է, որ չիմացավ աղջկա անհետանալը: Եվ շարունակելով սանդը ծեծել, նա հայացքով փնտրում է աղջկան, որին վերջապես նկատում է սարի վրա՝ աղբյուրի ակունքի մոտ կանգնած: Եվ դա զարմանալի չէ, որ նա այդքան շուտ նկատեց աղջկան. չէ՞ որ նրա փայլը մրցում է արևի հետ:
Երգի խոսքերը՝

Տնեն էլար դու կայնար տյուռ,
Մեջքդ բարակ, խանջարի պյուռ,
Քյամին էզար, իտու շուռ-մուռ,
Ես քո սիրուն շիվար ու ծուռ:

Խիո, խիո, խանե, խանե,
Խիո, խիո, խանե, խանե:

Քելքդ մաքու, շօրօր` ձկան,
Կուզիմ ըլնիս ’ձի սիրական,
Թուխ կոնդուրդ , սիվտակ փուլակ,
Ես քի տ’առնե, չիթող ֆալաք :

Քի կին ըլնի, ես քի կընիմ,
Քու ծեռ ու ոտ խինա դընիմ,
Նըռան գինի խետ քյի խըմիմ,
Սարխոշանամ , ծոցդ քնիմ:

Ջուրն ի փրթիր, կըգա սարեն,
Կըգա թափվի մարմար քարեն,
Հիրուր մի տու սըրտիս յարեն ,
Խաբար չունիմ անուշ յարեն:

Դու կայնիր իս աղբրի ական,
Փելքյըտ կտա արեգական,
Կարմիր թշեր արուն կաթան,
Կլոր հիրես, պստիկ բերան:

Կոնդուր - թուրք.՝ kontur ուրվագիծ, այստեղ հավանաբար՝ թուխ արտաքին
Ֆալաք - բախտ, ճակատագիր
Սարխոշանալ - հարբել
Հիրուր - իրար
Յարա - վերք
Խաբար - լուր, տեղեկություն
Փելք – փայլ

· 02.07.2024 · 16:15:02 ··· Dienstag
U
U
L
L
T
* 1719929702
* 1719929702
X 39
Y 13
P

C 28535
B 7
V 77
* · 10.08.2022 · 00:00:00 ···
2 · 24.04.2023 · 08:34:06 ···
L · 02.07.2024 · 21:19:24 ···
C · 07.07.2024 · 21:19:29 ···
💘 🖱️
* · 01.01.1970 · 01:00:00 ···
* · 01.01.1970 · 01:00:00 ···

· 01.01.1970 · 01:00:00 ···
**##
🧠 📺

*** · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*2* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*L* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*C* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::

********