DAvideo
alle Bilder sehen ;)
Designed by: Hinx3
OSWD 2004

Valid HTML 4.01!

SELECT * FROM DAFc WHERE DAFc="UCLzfvhpe603BcfwlInedOVw"

Parq i bardzouns (Armenian spiritual song)

🎞️ · 30.06.2024 · 16:15:02 ··· Sonntag ⭐ 20 🎬 97 📺 AYGABER
🎬 · 30.06.2024 · 16:15:02 ··· Sonntag
😎 · 03.07.2024 · 15:40:29 ··· MiTTwoch
Հայ հոգևոր «Փառք ի բարձունս» երգն է՝ Հայ մշակույթի բարեկամների կամերային երգչախմբի և նվագախմբի կատարմամբ։ Վինիլային սկավառակից վերցված ձայնագրությունը ենթարկվել է որոշ մշակման՝ նախքան «Այգաբեր» ալիքում տեղադրվելը։

Այս կատարման խոսքերը գտանք «Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Առաւօտու ժամուն,
որ կատարի ի դէմս Որդւոյն Աստուծոյ, որ երեւեցաւ իւղաբերիցն» կարգի մեջ, որի հետ համեմատելոով խոսքերը, որոշ աղավաղում գտանք։ Այնտեղ, Երեքսրբեան (Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր») շարականից քիչ անց կատարվում է «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» շարականը, ապա երգվում են հետևյալ բառերը․

Այսօր ցնծան երկինք ի վերուստ մեծապայծառ աւետեօք, եւ արարածք ամենայն զգեցան հանդերձ փրկութեան:
Այսօր յայրին ընծայեցաւ Քրիստոս Որդին Աստուծոյ, եւ հրեղինաց բազմութիւնքն յերկնից յերկիր վայր իջեալ:
Այսօր հովուացն տեսեալ զարդարութեան Արեգակն եւ ընդ հրեշտակս երգէին. «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ»:
Դրանից հետո ընթերցվում է Ղուկասի ավետարանի 1-ին գլխի 1-25 նախադասությունները, ապա երգվում հետևյալ խոսքերը՝

Այսօր ցնծան երկինք ի վերուստ մեծապայծառ աւետեօք, եւ արարածք ամենայն զգեցան հանդերձ փրկութեան:
Այսօր յայրին ընծայեցաւ Քրիստոս Որդին Աստուծոյ, եւ հրեղինաց բազմութիւնքն յերկնից յերկիր վայր իջեալ:
Այսօր հովուացն տեսեալ զարդարութեան Արեգակն եւ ընդ հրեշտակս երգէին. «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ»:

Ահա, այս տողերից, կարծես, կամային ընտրությամբ երգվում է մի քանի տող՝ հերթականության որոշ խախտումով, ինչի պատճառով միտքը որոշ չափով աղճատված է։
Համացանցում տեղադրված ձայնագրությունների հետ կա նաև սկավառակի տուփի լուսանկարը, որտեղ երևում է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի ձեռագիր գրությունը․
https://ia902900.us.archive.org/BookReader/BookReaderImages.php?zip=/26/items/lp_sharagans-armenian-christmas-carols_friends-of-armenian-culture-society-chambe/lp_sharagans-armenian-christmas-carols_friends-of-armenian-culture-society-chambe_jp2.zip&file=lp_sharagans-armenian-christmas-carols_friends-of-armenian-culture-society-chambe_jp2/lp_sharagans-armenian-christmas-carols_friends-of-armenian-culture-society-chambe_0002.jp2&id=lp_sharagans-armenian-christmas-carols_friends-of-armenian-culture-society-chambe&scale=8&rotate=0&scale=8&rotate=0
«28 յուլիս, 1965 թ․
Խոր յուզումով եւ ջերմ գնահատանքով ունկնդրեցինք հայ հոոգեւոր երգերը՝ մշակուած Ռուբէն Գրիգորեաանի կողմանէ, Պոստոն քաղաքի հայ մշակոյթի բարեկամներու երգչախմբի կատարումով, երգեհոնահար՝ պր․ Պերճ Ժամկոչեան։
Հոգեպէս մխիթարուած ենք, որ սոյն հոգեւոր երաժշտութիւնը նուիրուած է Միացեալ Նահանգաց մարդասէր նախագահ հանգուցեալ Ջոն Քենեդիի յիշատաակին։ Սուրբ Էջմիածնեն՝ օրհնութիւն եւ խաղաղութիւն իր արդար հոգւոյն։

Վազգեն Ա, կաթողիկոս Ամենայն Հայոց»։
Երգի խոսքերը՝

Այսօր յայրին ընծայեցաւ Քրիստոս Որդին Աստուծոյ,
Եւ հրեղինաց բազմութիւնքն. «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ»:

Այսօր հովուացն տեսեալ զարդարութեան Արեգակն
Եւ ընդ հրեշտակս երգէին յերկնից յերկիր վայր իջեալ:

Այսօր յայրին ընծայեցաւ Քրիստոս Որդին Աստուծոյ,
Եւ հրեղինաց բազմութիւնքն․ «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ»:

· 30.06.2024 · 16:15:02 ··· Sonntag
U
U
L
L
T
* 1719756902
* 1719756902
X 97
Y 20
P

C 28535
B 7
V 77
* · 10.08.2022 · 00:00:00 ···
2 · 24.04.2023 · 08:34:06 ···
L · 02.07.2024 · 21:19:24 ···
C · 07.07.2024 · 21:19:29 ···
💘 🖱️
* · 01.01.1970 · 01:00:00 ···
* · 01.01.1970 · 01:00:00 ···

· 01.01.1970 · 01:00:00 ···
**##
🧠 📺

*** · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*2* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*L* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*C* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::

********