DAvideo
alle Bilder sehen ;)
Designed by: Hinx3
OSWD 2004

Valid HTML 4.01!

SELECT * FROM DAFc WHERE DAFc="UCLzfvhpe603BcfwlInedOVw"

"Gagik Mouradyan" ensemble - Tagh i vera Gourjstana gozalnerin (Armenian song)

🎞️ · 25.06.2023 · 16:15:00 ··· Sonntag ⭐ 0 🎬 0 📺 AYGABER
🎬 · 25.06.2023 · 16:15:00 ··· Sonntag
😎 · 03.07.2024 · 15:40:29 ··· MiTTwoch
Նաղաշ Հովնաթանի (17-18-րդ դդ.) «Տաղ ի վերայ Գուրջըստանա գոզալներին» երգը կատարում է «Գագիկ Մուրադյան» անսամբլը:
Վոկալ՝ Արմեն Բադալյան,
քամանչա՝ Գագիկ Մուրադյան,
քանոն՝ Ծովինար Հովհաննիսյան,
ուդ, սազ և վոկալ՝ Լևոն Թորոսյան,
շվի՝ Վիգեն Բալասանյան,
զարբ՝ Քեյվան Չեմիրանի։
Նաղաշ Հովնաթանը ծնվել է 1661 թվականին՝ Հայոց պատմական Գողթն գինեվետ գավառի Շոռոթ գյուղաքաղաքում, որը հայ հնագույն բանարվեստի բնօրրանն էր: Նա թերևս ավելի հայտնի է որպես նկարիչ (Նաղաշ նշանակում է նկարիչ), սակայն գրել է նաև բազմաթիվ տաղեր՝ սիրո և կյանքի անարդարությունների մասին:
Նաղաշը ժողովրդական բանաստեղծությունը բարձրացրեց վարպետության մակարդակի: Նրա բանաստեղծությունները գրված են ավանդական ձևերով, այսինքն` հորինված են կնոջ գեղեցկությունը նկարագրող, սիրո կիրքը և տանջանքները բացահայտող պատկերների շարանով: Ազատ ու անկաշկանդ են նրա սիրերգերը, բայց որքան էլ ուժեղ են նրա կենսախինդ հոգու պոռթկումները, նա միշտ պահպանում է քրիստոնյայի պարկեշտությունը, և նրա վայելքի երգը երբեք չի վերածվել գռեհիկ մարմնապաշտության: Հովնաթանի քնարերգությունը ոճական և բառապաշարի առումով նախորդների պոեզիայի համեմատությամբ ավելի ժողովրդական է: Նա հաճախ է օգտվում աշուղական պոեզիայի պատրաստի, մշտական մակդիրներից, բայց նախկինում արդեն գործածված բառական պատկերները նրա երգերում հնչում են նորովի և սրբած ապակու պես են հաղորդում լույսի մաքրությունը: Լույս, լույսի մաքրություն և խորություն բառերը ճիշտ են բնութագրում կնոջ նկատմամբ Նաղաշի ունեցած վերաբերմունքը: «Տաղ ի վերայ Գուրջստանա գօզալներին» երգում նա ասում է, որ կանայք լույս են ճառագում: Հովնաթանը սիրում է ոչնչով չմթագնած երջանկության, չպղտորված ուրախության տաղեր հորինել: Նույնիսկ մերժված սիրույն, սիրո տառապանքներին նվիրված տաղերում նա շեշտում է իր հիացմունքը. որքա~ն գեղեցիկ է սիրուհին, որքա~ն հրաշալի է լույսը: Իր սիրային քնարերգության մեջ Նաղաշ Հովնաթանն ասես չի նկատում կյանքի հակասությունները, բայց ոչ այն պատճառով, որ տեղյակ չէ դրանց, (քանզի ունի կյանքի թերությունները սուր կերպով քննադատող երգիծական բանաստեղծություններ), այլ որովհետև միշտ լուսին էր դարձնում դեմքը:
Մահացել է 1722-ին:
Երգի խոսքերը՝

Գովեմ սրտիւ ուրախական
Թիֆլիզ քաղաքն պատուական
Խիստ գեղեցիկ են սիրական՝
Վրաստանայ գօզալներն,
Վրաստանայ գօզալներն,
Գուրջստանայ խաթուններն:
Ինքնագոյ ջերմեռանդ համամ,
Միջի խաթուններն թամամ,
Սիպտակ բուխախ, բոլոր շամամ՝
Վրաստանայ արմաղաններն,
Վրաստանայ արմաղաններն,
Շեն Թիֆլիզի թաւադներն:
Կարմիր երես նման վարդի,
Ինչպես ծաղիկ ծաղկազարդի,
Ու խելք կու տանեն մարդի՝
Վրաստանայ գօզալներն,
Վրաստանայ գօզալներն,
Գուրջստանայ խաթուններն:

· 25.06.2023 · 16:15:00 ··· Sonntag
U
U
L
L
T
* 1687702500
* 1687702500
X 0
Y 0
P

C 28535
B 7
V 77
* · 10.08.2022 · 00:00:00 ···
2 · 24.04.2023 · 08:34:06 ···
L · 02.07.2024 · 21:19:24 ···
C · 07.07.2024 · 21:19:29 ···
💘 🖱️
* · 01.01.1970 · 01:00:00 ···
* · 01.01.1970 · 01:00:00 ···

· 01.01.1970 · 01:00:00 ···
**##
🧠 📺

*** · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*2* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*L* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::
*C* · 01.01.1970 · 01:00:00 ··· ::

********